Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Դարձյալ ոչ-ոքի

Դարձյալ ոչ-ոքի
26.05.2012 | 12:54

Շախմատի աշխարհի թագի համար մրցապայքարի տասնմեկերորդ տուրը քսանչորսերորդ քայլում ավարտվել է ոչ-ոքի: Մասնագետների կարծիքով՝ իսրայելցի գրոսմայստեր Բորիս Գելֆանդը ձեռքից բաց է թողել հաղթելու հնարավորությունը, ինչում քիչ դեր չի խաղացել ժամանակի սղությունը: Աշխարհի չեմպիոն Անանդը, ով կրկին նախապատվությունը տվել էր Նիմցովիչի պաշպանությանը, 9-րդ քայլում նորություն է կիրառել, ինչի հակաթույնը գտնելու համար Գելֆանդը մտածել է մոտ քառասուն րոպե, այնինչ հնդիկ գրոսմայստերի հակընդդեմ քայլը հետևել է ակնթարթորեն:

Մրցամարտում կրկին հավասարություն է` 5,5:5,5:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4855

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ